«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հրաժարվել է բացառել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերի վերադարձը իր թիմ:
Անցած ամռանը Սինկլերը որոշեց «Սուոնսիից» տեղափոխվել «Սիթի»: Մինչև այսօր Սքոթն ընդամենը երկու անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից: Բազմիցս ֆուտբոլիստն իր դժգոհությունն է արտահայտել այս ամենի վերաբերյալ:
Որոշ տվյալների համաձայն Սինկլերը դիտարկում է վարձակալությամբ այլ ակումբում հանդես գալու հավանականությունը: Շաբաթ օրը կայանալիք «Սուոնսի»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ Լաուդրուպն ակնարկել է, որ հետաքրքրվում է Սքոթով:
-Չգիտեմ, թե ինչ ասել: Մենք խաղացողներ ունենք այս դիրքում, ինչպես նաև ֆուտբոլիստներ, ովքեր կարող են այն փակել:
Ամռանը մենք պետք է որոշումներ կայացնենք, սակայն եկեք չմոռանանք, որ երբ սկսում եք բանակցություններ վարել, ապա մի բան է ունենալ որոշակի անուններ թղթի վրա, ուրիշ է, երբ դուք խոսում եք աշխատավարձի, տրանսֆերի մասին:
Սինկլերն ապացուցել է, որ լավ մակարդակի ֆուտբոլիստ է, սակայն եկեք տեսնենք, թե ինչ որոշում կկայացնենք այս մասին ապագայում: Տարբերա՞կ է նա մեզ համար: Լավ խաղացողները միշտ էլ տարբերակ են, բացի այդ նա բրիտանական անձնագիր ունի:
Այնուամենայնիվ, մենք հետևում ենք շատ խաղացողների, այնպես որ եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կկատարվի հետագայում,- հայտնել է Լաուդրուպը: Wales Online