«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպն իր թիմի մեկնարկը Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում անվանել է «իդեալական»:
Հիշեցնենք, որ 1991թ-ից ի վեր իր առաջին մրցաշրջանը եվրոպական գավաթի խաղարկությունում ուելսյան թիմը սկսեց շվեդական «Մալմյոյի» դեմ համոզիչ հաղթանակով: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով` շնորհիվ Վիլֆրիդ Բոնիի դուբլի, ինչպես նաև Միչուի և Ալեխանդրո Պոսուելոյի գոլերի: Զարմանալի չէ, որ «Սուոնսիի» դանիացի մարզիչը գոհ է իր սաների ելույթից:
-Մենք հինգ նորեկներ ունենք: Բոլորիս անհրաժեշտ էր որոշ ժամանակ, որպեսզի իրար ճանաչենք, բայց եթե մենք նման խաղում հաղթում ենք 4:0 հաշվով` մեծ թվով ֆուտբոլիստներով, ովքեր միմյանց լավ չեն հասկանում, ապա դա վատ արդյունք չէ:
Դա իդեալական երեկո էր: Չորս խփված գնդակներ և ոչ մի բաց թողակ գնդակ. 2 գոլ Բոնիի կողմից, Միչուն կրկին գոլ է խփում, Պոսուելոն աչքի է ընկնում թիմում իր առաջին իսկ խաղում, չկան վնասվածքներ, ամեն ինչ իդեալական է,- Լաուդրուպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: