«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, թե ինչ նպատակներ ունի թիմն այս մրցաշրջանում:
-Մարդիկ «Սուոնսիում» ռեալ գնահատում են իրավիճակը: Սակայն պետք է խոստովանել, որ երբ դու հաջողության ես հասնում, ապա սկսում ես ավելին ուզել:
Ոչ մեկը չի ցանկանում հայտնվել ներքևում: Մեզ համար բարդ է լինելու, քանի որ մեր ակումբն ամենահամեստներից մեկն է իր տրանսֆերային գումարներով և աշխատավարձով: Վստահ եմ, որ մեզ դժվարին տարի է սպասվում: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պահպանել կարևոր խաղացողներին:
Մենք ձգտում ենք ընթացիկ մրցաշրջանն ավարտել լավագույն տասնյակում: Շատ այլ ակումբների նման մեզ համար էլ մեծ ձեռքբերում է 40 միավորը: Դա նշանակում է, որ կարող ես քեզ անվտանգ զգալ և նոր նպատակներ դնել: «Սուոնսիի» համար մեծ ձեռքբերում կլինի, եթե ավարտենք մրցաշրջանը տասնյակում՝ հաշվի առնելով, որ արդեն մեկ գավաթ նվաճել ենք,- հայտնել է Լաուդրուպը: The Guardian