«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը ժխտել է լուրերն այն մասին, թե «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան վարձավճարով հանդես է գալու իր թիմում:
Դավիդ Վիլյան ընթացիկ մրցաշրջանում ոչ միշտ է տեղ գտնում կատալոնական ակումբում և մտադիր է հունվարին լքել ակումբը: Ըստ լրատվամիջոցների` Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Չելսին»: Հնարավոր ակումբների շարքում է նաև «Սուոնսին», որը չունի այդքան մեծ ֆինանսական ներուժ Վիլյայի նման խաղացողին ձեռք բերելու համար: Նույնիսկ Լաուդրուպն է զարմացած:
-Այո, Դավիդը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց ցավոք սրտի, նա դժվար թե համաձայնվի տեղափոխվել մեզ մոտ: Եվ չնայած ես այդ մասին չեմ խոսել Տիտո Վիլանովայի հետ, ինձ թվում է` Վիլյան կմնա Բարսելոնայում: Daily Mail