Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Հայաստանում և ոչ մի կերպ չի մեկնաբանում «Լիվերպուլ» տեղափոխության մասին տեղեկությունը:
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մխիթարյանը գտնվում է Հայաստանում: Այս մասին Armenpress-ին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամո քարտուղար Տիգրան Իսրայելյանը:
-Ֆուտբոլիստը դեռևս Լիվերպուլում չէ և չի մեկնաբանում իր տեղափոխության մասին տեղեկությունը բրիտանական ամենահեղնակավոր ակումբներից մեկը,- ասել է Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական և ռուսական մամուլում հայտնվեց տեղեկություն Հենրիխի` Անգլիա ժամանման մասին, որտեղ պետք է բուժզննում անցնի: