Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Բազելի» վինգեր Մոհամեդ Սալահը հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրում:
Մեկ ամիս առաջ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Սալահը լուրջ խնդիրներ ստեղծեց «Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլի համար: Այդ խաղում Մոհամեդը գոլի հեղինակ դարձավ, որն էլ իր թիմին հաղթանակ պարգևեց:
Բացի այդ, Եվրոպա Լիգայի նախորդ մրցաշրջանում Սալահը գոլի հեղինակ դարձավ «Տոտտենհեմի» դեմ խաղում: Այդ ժամանակ «Բազելը» հաղթահարեց «Տոտտենհեմի» արգելքը, սակայն հաջորդ փուլում զիջեց «կապույտներին»:
Աղբյուրի հաղորդմամբ, «Տոտտենհեմը» պատրաստվում է հունվարին 21-ամյա եգիպտացու համար 15 մլն ֆունտ առաջարկել «Բազելին»: