Ինչպես հայտնի է դառնում հինգշաբթի օրը կայացած դատական լսումներից, «Վեստ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Ռավել Մորիսոնը սպառնացել է սպանել իր ընկերուհուն և պայթեցնել նրա տունը:
21-ամյա Մորիսոնը մեղադրվում է Մանչեսթեր քաղաքի ռեստորաններից մեկի մոտ իր նախկին ընկերուհի Ռիա Մանսուրի և նրա մոր վրա հարձակման համար: Անցած շաբաթ Ռավելին ձերբակալեցին, սակայն արդեն երկուշաբթի օրը գրավի դիմաց բաց թողեցին: Այսօր Մանչեսթերի դատարանը շարունակեց լսումները, որոնց արդյունքում մի քանի լրացուցիչ բացահայտումներ եղան:
Հաղորդվում է, որ վեճի ժամանակ Մորիսոնը Մանսուրին սպառնացել է սպանել, ինչպես նաև հրդեհել նրանց տունը: Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 28-ին: