«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի օգնական Մորտեն Ուիգհորսթը հայտնել է, որ Լաուդրուպն ամռանը խոստացել է թիմի ֆուտբոլիստներին, որ մոտակա ժամանակներում չի հեռանա իր զբաղեցրած պաշտոնից:
Ուիգհորսթի խոսքերով, Լաուդրուպի հեռանալու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
-Ես հասկանում եմ, թե ինչու են խոսում Լաուդրուպի` ավելի մեծ ակումբ տեղափոխվելու մասին: Քանի որ նա գերազանց է աշխատում: Սակայն նրան այստեղ դուր է գալիս:
Միքայելը ցանկանում է մնալ «Սուոնսիում»: Նա կարծում է, որ այս ակումբի հետ կարող է ավելիին հասնել,- Ուիգհորսթի խոսքերն է մեջբերում բրիտանական մամուլը: