«Ռենի» գործադիր տնօրեն Պիեր Դրեոսսին հաստատել է, որ կիսապաշտպան Յան Մվիլան խնդրել է վաճառել իրեն տրանսֆերային այս պատուհանի ժամանակ:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Տոտտենհեմը», «Քուինս Պարկ Ռեյնջերսը» և «Զենիթը»: Եթե Յանի համար լավ առաջարկ արվի, ապա «Ռենը» պատրաստ է կատարելու նրա ցանկությունը:
-Այո, նա հայտնել է, որ ցանկանում է հեռանալ: Բայց նրան վաճառել չենք ուզում: Բայց եթե նա պետք է հեռանա, ուրեմն կհեռանա: Իսկ եթե արված առաջարկը մեզ ձեռնտու չլինի, ապա Յանը կմնա մինչև այս մրցաշրջանի վերջը:
Ըստ երևույթին Մվիլան կմեկնի Անգլիա կամ Ռուսաստան,- ասել է Դրեոսսին: Sky Sports