«Վեստ Բրոմվիչի» կիսապաշտպան Զոլտան Գերան ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է շաբաթ օրը՝ Անգլիայի գավաթի խաղում: Հունգարացի կիսապաշտպանը արդեն վիրահատվել է և բժիշկների կանխատեսմամբ ապաքինման համար կպահանջվի 6-7 ամիս:
Գերայի կորուստը կարող է ստիպել գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկին մտնել տրանսֆերային շուկա և փնտրել կիսապաշտպան: Թիմը այս հատվածում զրկվել է նաև Յուսուֆ Մուլումբույի ծառայություններից, ով մեկնել է հայրենիք՝ մասնակցելու աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը: