«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը չի բացառում, որ հաջորդ մրցաշրջանում նա հանդես կգա մեկ այլ ակումբում: Դա տեղի կունենա, եթե «կարմիրները» նոր պայմանագիր չառաջարկեն իրենց վետերանին:
34-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին և դեռ խոսակցություն չկա նոր պայմանագրի հարցով: Սիթվենը չի պատրաստվում հեռանալ ֆուտբոլից, ուստի հնարավոր է, որ նա պարզապես հեռանա «Լիվերպուլից»:
-Իմ պայմանագիրը կլրանա մայիսին: Այս պահին գիտեմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը կլինեմ այստեղ և ցանկանում եմ դրանից առավելագույնը քաղել: Ամռանը ես չեմ անցնի թոշակի: Ես կշարունակեմ խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում: Տեսնենք՝ «Լիվերպուլում», թե մեկ այլ ակումբում,- ասել է Ջերարդը: Daily Mail