«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն քննադատել է ԱՊԼ-ի մրցավարության մակարդակը «Արսենալի» դեմ դերբիում իր պաշտպան Էմերսոն Ռոյալի հեռացումից հետո:
Ռոյալն ուղիղ կարմիր քարտ ստացավ ԱՊԼ-ի շաբաթ օրը կայացած խաղի 62-րդ րոպեին, երբ խաղակոշիկի տակի մասով հարվածեց Գաբրիել Մարտինելիի ոտքին։
Մի քանի րոպե անց «Տոտտենհեմը» բաց թողեց երրորդ գնդակը և հանդիպումը ավարտվեց 3-1 հաշվով։
Թեև Կոնտեն ուղղակիորեն համաձայն չէ մրցավար Էնթոնի Թեյլորի որակազրկման որոշման հետ, Անտոնիոն ցանկանում է, որ Պրեմիեր լիգայի մրցավարներն ավելի հետևողական լինեն:
«Ես պետք է ազնիվ լինեմ: Անգլիայում շատ դժվար է լինել մրցավար, քանի որ այստեղ մրցավարները չեն կարող հավատարիմ մնալ մեկ որոշմանը»:
«Երբեմն տեսնում ես իրավիճակ և մտածում ես, որ դա կարող է լինել կարմիր քարտ, բայց փոխարենը նրանք դեղին քարտ են ցույց տալիս կամ ոչինչ: Իսկ երբեմն տեսնում ես իրավիճակ դեղին քարտի համար, իսկ նրանք կարմիր քարտ են ցույց տալիս»:
«Նրանք պետք է շատ աշխատեն դրա վրա: Իտալիայում մրցավարները հավաքվում են հինգշաբթի օրը և երեք օր միասին անցկացնում՝ ուսումնասիրելով տեսանյութերը և փորձելով ավելի լավը դառնալ»:
«Ես չգիտեմ, թե արդյոք նրանք դա անում են այս երկրում, բայց դա լավ գաղափար կլինի, քանի որ այստեղ ֆուտբոլի մակարդակը շատ բարձր է, և մեզ պետք է, որ մրցավարության մակարդակը և VAR-ը նույնը լինեն»:
«Պրեմիեր լիգայում իսկապես բարձր մակարդակի ֆուտբոլ կա, և այդ պատճառով մնացած ամեն ինչ պետք է համապատասխանի»:
«Ակնհայտ է, որ Էմերսոնը վշտացած է, քանի որ նա գիտի, թե ինչ է տեղի ունեցել, և նա գիտի, թե որքան դժվար էր մեզ համար կարմիր քարտից հետո»:
«Էմերսոնը երիտասարդ խաղացող է, նա ընդամենը 23 տարեկան է, և ես կարծում եմ, որ նա պետք է օգտագործի այս իրավիճակը՝ հաջորդ անգամ բարելավելու և նմանատիպ իրավիճակից խուսափելու համար»։
«Անկեղծ ասած, հեռացումից զարմացած էինք ոչ միայն մենք, այլև բոլոր խաղացողները» – Կոնտեի խոսքերն է մեջբերում The Independent-ը։