«Լիվերպուլի» նորեկ Յագո Ասպասը խոստովանել է, որ գոհ է անգլիական ֆուտբոլում իր մեկնարկից:
Այս ամառ «կարմիրները» Ասպասին գնեցին «Սելտայից: Եվ չնայած որ Ասպասը դեռ ոչնչով աչքի չի ընկել, սակայն իր նոր թիմը մրցաշրջանը մեկնարկել է 3 հաղթանակով, որի շնորհիվ էլ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսպանացին գոհ է այս ընթացքից:
-Ես բոլոր ֆուտբոլիստներին խորհուրդ կտամ հնարավորության դեպքում տեղափոխվել Պրեմիեր Լիգա: Այստեղ զգացողություններն այլ են:
Ես առաջին անգամ եմ նման առաջնությունում հանդես գալիս, դրա համար որոշ դժվարություններ կան, սակայն շուտով ամեն ինչ կարգին կլինի: Ուրախ եմ, որ մենք ենք աղյուսակի առաջին տեղում,- Sky Sports-ին հայտնել է Ասպասը: