Իսպանական «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը վերադարձել է Իսպանիա՝ այդպես էլ պայմանագիր չստորագրելով «Լիվերպուլի» հետ: Այդուհանդերձ գործարքը մոտակա ժամանակահատվածում պետք է իրականացվի:
Այս երեքշաբթի Ասպասը բուժզննում է անցել «կարմիրների» մարզաբազայում և քննարկել է անձնական պայմանագրի պայմանները: Բայց հաջորդ օրը Յագոն վերադարձել է Իսպանիա:
Ջոնաթան Ասպասը` «Սելտայի» ռմբարկուի եղբայրը և գործակալը, խոստովանել է, որ ձգձգումը կապված է բյուրոկրատական հարցերի խախտումների հետ, և Յագոյի տեղափոխությունը «Լիվերպուլ» ավելի ուշ կիրականացվի:
-Ոչ մի խնդիր չպետք է լինի: Հիմա պետք է միայն լուծել բյուրոկրատական խնդիրները,- Radio Galega-ի հետ հարցազրույցում հայտնել է Ջոնաթանը:
Լուրերի համաձայն, երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը` 7 մլն ֆունտ: Լա Լիգայի այս մրցաշրջանում Յագոն 12 գոլի հեղինակ է դարձել: