«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ապաքինվել է և այժմ կարող է մասնակցել շաբաթ օրը կայանալիք Անգլիայի գավաթի եզրափակչին:
Անցած հանգստյան օրերին կայացած «Սուոնսիի» հետ խաղի ընդմիջմանը 29-ամյա ֆուտբոլիստը հարկադրված փոխարինվեց: Յայան չկարողացավ մասնակցել «Վեստ Բրոմվիչի» հետ խաղին այս շաբաթվա կեսերին, սակայն այժմ նա արդեն լավ է:
-Ինձ լավ եմ զգում: Երբեմն դժվար է բոլոր խաղերին մասնակցել նույն մակարդակով, և երբեմն կարող ես վնասվածք ստանալ: Մինչդեռ մենք աշխատեցինք իմ բուժման վրա և կենտրոնացել էինք, որ պատրաստ լինեմ «Ուիգանի» հետ խաղին:
Արդեն լավ եմ: Երեք օր առաջ սկսել եմ մարզումներս և հիմա հիանալի մարզավիճակում եմ: Ցանկանում եմ լավ խաղ անցկացնել և օգնել թիմիս՝ կարևոր արդյունքի հասնելու,- ասել է Տուրեն: Sky Sports