«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» դեմ խաղը:
31-ամյա իվուարցին ազդրի հատվածում վնասվածք ստացավ «Աստոն Վիլլայի» դեմ խաղի ժամանակ: Տուրեն ստիպված փոխարինվեց առաջին խաղակեսից հետո:
«Սիթիի» բժիշկները շարունակում են հետևել Յայայի առողջական վիճակին, և, ինչպես հայտնում է Daily Mail-ը, «քաղաքայինների» առաջատարը կարող է բաց թողնել իր թիմի առաջիկա հանդիպումը:
Ավելացնենք, որ առաջնության ավարտից 4 տուր առաջ «քաղաքայիններն» առաջատար «Չելսիից» հետ են 13 միավորով և կարող են պայքարել միայն երկրորդ տեղի համար: