«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն չի բացառում, որ առաջիկա տարիների ընթացքում կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:
Ընթացիկ մրցաշրջանում իվուարցի կիսապաշտպանը շարունակում է մեծ ներդրում ունենալ «քաղաքայինների» ցուցադրած խաղում, ովքեր դեռ մասնակցում են 4 առաջնության: Եվ չնայած որ Տուրեն նախորդ տարի է պայմանագիրը երկարաձգել «Սիթիի» հետ, դեմ չի լինի ՊՍԺ տեղափոխությանը:
-Ամեն ինչ կարող է լինել: Ինչու՞ ոչ: Կյանքում ոչինչ չես կարող վստահ ասել: Կոնկրետ այս պահին ես ինձ լավ եմ զգում «Սիթիում», սակայն ով գիտի:
Ես աշխատում եմ հիանալի ֆուտբոլիստների հետ: Դա թույլ է տալիս ավելի շատ բան սովորել: Ֆուտբոլում պետք է անընդհատ սովորել: Իսկ ինչ վերաբերվում է ՊՍԺ-ին, ապա ինձ համար այն մեծ ակումբ է: Մեծ հարգանքով եմ վերաբերվում ՊՍԺ-ին: Կարելի է ասել, որ այն ֆրանսիական «Ման Սիթի» է: Նրանք ֆինանսական մեծ կարողություններ ունեն, որը հնարավորություն է տալիս հիանալի ֆուտբոլիստներ գնել,- Տուրեի խոսքերն է մեջբերում RMC-ին: