«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը շարունակում է հուսալ, որ մրցաշրջանի մնացած հատվածում իր ակումբը կկարողանա առաջ անցնել «Չելսիից» և գրավել 3-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում:
Այժմ «Չելսին» և «Տոտտենհեմը» գտնվում են համապատասխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականներում, իսկ նրանց միջև տարբերությունն ընդամենը 1 միավոր է: Վերտոնգենը հույս ունի, որ իրենք վճռորոշ ցատկ կկատարեն և առաջ կանցնեն իրենց հարևաններից:
-Մենք գոհ կլինենք չորրորդ հորիզոնականից, սակայն մեզ ընդամենը 1 միավոր է բաժանում «Չելսիից», հետևաբար պետք է փորձենք բարձրանալ ինչքան կարող ենք վերև:
Շաբաթ օրը մենք տանը խաղալու ենք «Նյուքասլի» դեմ, հետևաբար ինչո՞ւ ոչ: Ես արդեն խաղացել եմ Պրեմիեր Լիգայի բոլոր թիմերի դեմ, և մեր ուժերով է հաղթել յուրաքանչյուրին,- հայտնել է Վերտոնգենը: Sky Sports