«Մանչեսթեր Սիթին» ավարտել է «ՌԲ Լեյպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլի գնումը:
Նախօրեին բուժզննում անցնելով՝ Գվարդիոլը հինգ տարվա պայմանագիր կնքեց «Սիթիի» հետ և դարձավ Խոսեպ Գվարդիոլայի թիմի երկրորդ նորեկն այս տրանսֆերային պատուհանում՝ Խորվաթիայի հավաքականի իր գործընկեր Մատեո Կովաչիչից հետո։
21 ամյա Գվարդիոլի գործարքը գնահատվում է 90 միլիոն եվրո (77,6 միլիոն ֆունտ ստերլինգ), ինչը Յոշկոյին դարձնում է բոլոր ժամանակների երկրորդ ամենաթանկ պաշտպանը Հարի Մագուայրից հետո և «Սիթիի» երկրորդ ամենաթանկ գնումը՝ Ջեկ Գրիլիշից հետո:
Գվարդիոլն իր կարիերան սկսել է Զագրեբի «Դինամոյում», որտեղից երկու տարի առաջ գնաց «ՌԲ Լեյպցիգ»։ Գերմանական ակումբում երկու մրցաշրջաններում Յոշկոն անցկացրել է 87 հանդիպում՝ նվաճելով Գերմանիայի երկու գավաթ։
«Սիթիում»՝ Խորվաթիայի հավաքականի կազմում 21 հանդիպում անցկացրած Գվարդիոլը հանդես կգա 24 համարի մարզաշապիկով։