Ինչպես հաղորդում է BBC-ն, «Յուվենստուսը» համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսի տրանսֆերային արժեքը:
Իտալիայի չեմպիոնը «քաղաքայիններին» կվճարի 10 մլն ֆունտ: Եվս 2 մլն կվճարի բոնուսի տեսքով:
Այժմ «բիանկոներիներին» մնում է համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ: Արդեն այսօր 29-ամյա արգենտինացին պայմանագրի կետերը քննարկելու և բուժզննում անցելու համար կմեկնի Իտալիա:
Ավելացնենք, որ Տևեսի ներկայիս պայմանագիրը «Սիթիի» հետ կլրանա մեկ տարուց: Տևեսից բաժանվելուց հետո «քաղաքայինները» հարձակվող փնտրելու համար դուրս կգան տրանսֆերային շուկա: Հիշեցնենք, որ ձմռանը Մարիո Բալոտելիի հեռանալուց հետո նոր հարձակվող չեն գնել: