Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին ձեռք բերելու «Վեստ Հեմի» ամբիցիոզ փորձը ձախողվել է: Գերմանացին մերժել է լոնդոնյան ակումբի առաջարկը:
Անցած շաբաթ 47-ամյա Կլոպը հայտնեց, որ հեռանում է դորտմունդյան ակումբից, որի հետ երկու անգամ հաղթել է Բունդեսլիգան և մեկ անգամ էլ հասել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Եթե հավատանք Daily Mirror պարբերականին, ապա այդ հայտարարությունից անիմջապես հետո Յուրգենն առաջարկ է ստացել «Վեստ Հեմից», սակայն մերժել է այն՝ հասկացենելով, որ ցանկանում է ավելի մեծ ակումբ մարզել:
Աղբյուրը հայտնում է, որ լոնդոնցիների ղեկավարները շարունակում են 60-ամյա Սեմ Էլլարդայսին փոխարինող փնտրել: Դեյվիդ Գոլդի և Դեյվիդ Սալիվանի ցուցակում են գտնվում Ռաֆայել Բենիտեսը, ով մտածում է «Նապոլիից» հեռանալու մասին, «Մարսելի» գլխավոր մարզիչ Մարսելո Բելսան և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդդի Հոուն: