Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Արսենալը», որը երեկ նվազագույն հաշվով առավելության հասավ իր թիմի նկատմամբ, կարող է անցնել Չեմպիոնների Լիգայի ողջ ճանապարհը և հասնել հաղթական ավարտին:
Չորեքշաբթի օրը «զինագործները» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեցին «Բորուսիային» և պահպանեցին F խմբի առաջատարի դիրքը: Կլոպը, ում թիմը նախորդ մրցաշրջանում հասավ մինչև եզրափակիչ, հավատում է, որ «Արսենալն» այս խաղով շատ բանի կարող է հասնել:
-Նրանք կարող են հաղթել Չեմպիոնների Լիգան, եթե իհարկե նրանց չկանգնեցնի «Բավարիան»: «Արսենալը» երիտասարդ, ուժեղ և տեխնիկապես գրագետ թիմ է,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն: