«Տոտտենհեմը» չի նշանակի «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանին։
«Տոտտենհեմը» վաղուց է հետաքրքրություն ցուցաբերում Նագելսմանի ծառայություններով և նույնիսկ ցանկանում էր նրան հրավիրել 2021 թվականի ապրիլին՝ փոխարինելու Ժոզե Մոուրինյոյին, բայց Յուլիանն արդեն համաձայնության էր եկել «Բավարիայի» հետ:
Այս անգամ Նագելսմանը կարող էր միանալ «Տոտտենհեմին»: Մինչ այդ չկարողանալով ընդհանուր լեզու գտնել «Չելսիի» ղեկավարության հետ, Յուլիանը չկարողացավ համաձայնության գալ նաև «խթանների» հետ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Տոտտենհեմը» մտադիր չէ այլևս հանդիպել Նագելսմանին և էլ չի դիտարկում 35 ամյա գերմանացու թեկնածությունը:
Այսպիսով, «Տոտտենհեմը» շարունակում է փոխարինող փնտրել ակումբից հեռացած Անտոնիո Կոնտեին։ «Խթանների» ռադարներում են մնում «Սպորտինգի» Ռուբեն Ամորիմը, «Ֆեյենորդի» Արնե Սլոտը, «Սելթիկի» Անջ Պոստեկոգլուին և «Բայերի» Խաբի Ալոնսոն, մինչդեռ Վենսան Կոմպանին նոր հնգամյա պայմանագիր կնքեց «Բերնլիի» հետ: