Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Նապոլին» համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ պաշտպան Մարտին Շկրտելին մեկ տարով վարձակալելու հարցում:
2011/2012 մրցաշրջանի արդյունքներով Շկրտելը ճանաչվեց իր թիմի տարվա ֆուտբոլիստ: Սակայն այս մրցաշրջանը, հատկապես նրա ավարտը, շատ անհաջող դասավորվեց Մարտինի համար:
Շկրտելը բազմիցս կասկածի տակ է դրել «Էնֆիլդում» մնալու իր հեռանկարը, և այսօր հայտնի դարձավ, որ Ռաֆայել Բենիտեսը համաձայնության է եկել 28-ամյա սլովակին վարձավճարով ձեռք բերելու հարցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլին» վարձակալեց «Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Ռեյնային, ով արդեն հասցրել է իր նոր թիմում հանդես գալ Emirates Cup-ում: