Այս շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը հանդիպել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հորն ու գործակալին:
Չորեքշաբթի օրը Նեյմարը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում ընկերական խաղում պարտվեց անգլիացիներին 2:1 հաշվով: Անձամբ 21-ամյա ֆուտբոլիստը ցուցադրեց անարտահայտիչ ֆուտբոլ: Չնայած այս խաղին՝ Նեյմարի նկատմամբ հետաքրքրությունը վիթխարի է: Նա գնահատվում է 50 մլն ֆունտ, իսկ «Սանթոսը» չի շտապում բաժանվել իր փայլող աստղից:
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «Սիթին» շուտվանից է հետևում Նեյմարին, և ընթացիկ շաբաթ խաղացողի հայրն ու գործակալը հանդիպել է Բեգիրիստայնին Լոնդոնի ռեստորաններից մեկում: Գաղտնի է պահվում այն փաստը՝ արդյոք նրանք քննարկել են հարձակվողի հավանական տեղափոխությունը «Սիթի», թե ոչ: