Ինչպես հաղորդում է Sky Sports պարբերականը, մոտակա ժամերին «Սուոնսիի» ձախ պաշտպան Նիլ Թեյլորը նոր երկարաժամկետ պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում տաղանդավոր ուելսցին վնասվածքի պատճառով չի կարողանում օգնել թիմին: Սակայն «Սուոնսին» մեծ հույսեր է կապում Թեյլորի հետ, ում ծառայություններով հետաքրքրված են անգլիական առաջատար ակումբները:
Նիլը անցած ամառ Մեծ Բրիտանիայի հավաքականում մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին, իսկ այժմ պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Սուոնսիի» հետ:
Ավելացնենք, որ «կարապները» նոր պայմագրի շուրջ բանակցություններ են սկսել դարպասապահ Միխել Վորմի և պաշտպան Էշլի Ուիլյամսի հետ: «Սուոնսին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել նաև թիմի ռմբարկու Միչուին: