«Վեստ Հեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլա Վլասիչին վարձավճարով հանդես է գալու «Տորինոյում»:
Մեկ տարուց էլ քիչ առաջ «Վեստ Հեմը» ձեռք բերեց Վլասիչին Մոսկվայի ԲԿՄԱ-ից մոտ 25 միլիոն ֆունտով, բայց այդ ժամանակվանից Նիկոլան Պրեմիեր լիգայի շրջանակներում «Վեստ Հեմի» մեկնարկային կազմում ընդամենը վեց անգամ է հայտնվել:
«Վեստ Հեմի» կազմում Վլասիչը մասնակցեց ընդամենը 31 հանդիպման և խփեց մեկ գոլ, և «Բերնլիի» մարզիչ Մաքսվել Կոռնետի հրավերից հետո լոնդոնյան ակումբը որոշեց հրաժարվի 24-ամյա խորվաթի ծառաղյություններից։
Այժմ Վլասիչը կպաշտպանի իտալական «Տորինոյի» գույները, ով հնարավորություն ստացավ գնել Նիկոլային մրցաշրջանի վերջում 12,7 միլիոն ֆունտով: