«Նյուքասլ Յունայթեդը» 3 միլիոն ֆունտով ձեռք է բերել «Վեստ Հեմի» աջ պաշտպան Հարիսոն Աշբիին:
Աշբիի պայմանագիրը «Վեստ Հեմի» հետ ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում, և Հարիսոնը հրաժարվեց նոր պայմանագրից, ուստի «մուրճերը» ստիպված եղան վաճառել իրենց երիտասարդ տաղանդին։
21 ամյա շոտլանդացին ինը տարեկանից եղել է «Վեստ Հեմի» համակարգում, սակայն առաջին թիմի կազմում ընդամենը 7 հանդիպում է անցկացրել, այդ թվում՝ Պրեմիեր լիգայում:
«Հարիսոնը շատ տաղանդավոր երիտասարդ խաղացող է՝ մեծ ներուժով, ուստի մենք ուրախ ենք նրա հետ պայմանագիր կնքելու համար: Նա շատ լավ հատկանիշներ ունի, ուստի մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հետ աշխատելուն նրա կարիերայի այս հետաքրքիր հատվածում», – ասել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն: