Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Նյուքասլը» վերականգնել է «Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսին ձեռք բերելու բանակցությունները:
Օգոստոսի սկզբին Գոմիսի տեղափոխությունը «Սեյնտ Ջեյմս Պարկ» մոտ էր իր ավարտին, և ակումբներն անգամ համաձայնեցրել էին ֆուտբոիստի տրանսֆերային արժեքը: Սակայն դրանից հետո «կաչաղակները» հրաժարվեցին իրենց առաջնային պլաններից:
Վերջին օրերին «Լիոնը» ցանկանում էր նոր պայմանագիր կնքել 28-ամյա Գոմիսի հետ, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ: Սակայն այժմ, աղբյուրի համաձայն, հորիզոնում կրկին հայտնվել է «Նյուքասլը»:
Նշվում է նաև, որ Գոմիսի գործակալները պատրաստ են հրաժարվել աշխատավարձի վերաբերյալ իրենց պահանջներից: Այսպիսով, գործարքը կարող է իրակացվել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: