Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Նյուքասլ Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։
Վտանգավոր գոտում գտնվող «կաչաղակներն» արժանի պայքար մղեցին «քաղաքայինների» դեմ և կարողացան 1 միավոր վաստակել։ Սերխիո Ագուերոյի գոլին դաշտի տերերից պատասխանեց Վյուրնոն Անիտան։
Այս հանդիպումից հետո «Սիթին»՝ վաստակած 61 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր․ Ագուերո՝ 14ր, Անիտա՝ 31ր։