Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի այսօրվա վերջին խաղը տեղի ունեցավ Նյուքասլ քաղաքի «Սեյնտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, ուր «կաչաղակները» հյուրընկալել էին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Ալան Պարդյուի սաները կարևոր հաղթանակ տարան և բարձրացան 5-րդ հորիզոնական: «Նյուքասլից» գոլերի հեղինակ դարձան Յոհան Գուֆրանը և Մուսա Սիսոկոն: Հյուրերի միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Քրիս Բրանտը:
Գոլեր․ Գուֆրան՝ 36ր, Բրանտ՝ 53ր, Սիսոկո՝ 57ր: