Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Սկզբունքային խաղում ծավալվեց անզիջում պայքար, որի ելքը վճռվեց միայն խաղի վերջին րոպեին: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Ադամ Ջոնսոնը:
Այս հաղթանակից հետո Գուս Պոյետի սաները՝ վաստակած 19 միավորով բաձրացան 14-րդ հորիզոնականը:
Գոլ. Ջոնսոն՝ 90ր: