«Նոթինգհեմ Ֆորեսթը» եռակի պայմանագիր է կնքել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը՝ ձեռք բերելով «ՊՍԺ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասին, «Ատլետիկոյի» պաշտպան Ֆելիպեին և «Նյուքասլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիին։
36 ամյա Նավասը վարձավճարով միացավ է «Սիթի Գրաունդ»-ին և կօգնի «Ֆորեսթին» հաղթահարել Դին Հենդերսոնի բացակայությունը:
33 ամյա Ֆելիպեն «անտառայինների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հունիսը և անգլիական ակումբին արժեցել է 2 միլիոն ֆունտ:
Ինչ վերաբերում է 30 ամյա Շելվիին, ապա «Ֆորեսթի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Տրանսֆերի գումարը չի հաղորդվում։