«Նյուքասլի» հարձակվող Քրիս Վուդը մոտ է վարձավճարով «Նոթինգհեմ Ֆորեստ» տեղափոխվելուն:
Վուդը «Բերնլիից» «Նյուքասլ» է տեղափոխվել միայն մեկ տարի առաջ՝ 25 միլիոն ֆունտ ստեռլինգով: Քրիսն անցյալ մրցաշրջանում օգնեց «կաչաղակներին» խուսափել Պրեմիեր լիգայից դուրս մնալուց, բայց չկարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող:
Ալեքսանդր Իսակի՝ վերջերս խաղադաշտ վերադառնալուց հետո, «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն նպատակահարմար գտավ Վուդին թույլ տալ մարզվելու «Ֆորեստում»:
The Athletic-ն ակնկալում է, որ «անտառապահները» ձեռք կբերեն 31 ամյա նորզելանդացուն, որը Պրեմիեր լիգայի 189 խաղում 59 գոլ է խփել «Բերնլիի» և «Նյուքասլի» կազմում, վարձավճարով հետագայում գնելու հնարավորությամբ:
Վուդի տեղափոխությունը կօգնի «Ֆորեստին» հաղթահարել Տայվո Ավոնիի կորուստը, ով աճուկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև երկու ամիս: