ՖԱ-ի գործադիր տնօրեն Մարկ Բուլինգհեմը հայտարարել է, որ Անգլիան «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիին չի գործուղվել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը «ֆուտբոլային պատճառներով», այլ ոչ թե խաղադրույքների հետաքննության պատճառով:
Օրեր անց այն բանից հետո, երբ Թոնին դուրս մնաց Անգլիայի 2022 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակից, Իվանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում խաղադրույքների 232 խախտումների համար:
Շատերն ուղիղ կապ տեսան այս երկու իրադարձությունների մեջ, այլապես դժվար է բացատրել, թե ինչու Անգլիայի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը անտեսեց ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 10 գոլ խփած հարձակվողին, բայց Բուլինգհեմը վստահեցնում է, որ դա պատահականություն է։
«Նա բացարձակապես հասանելի էր ընտրության համար: Նրան չեն տարել ֆուտբոլային նկատառումներով»,- ասել է Բուլինգհեմը BBC-ին: