Ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը և բելգիացի կիսապաշտպան Նասեր Շադլին իրենց երկրների ազգային հավաքականներից վնասվածքներով են վերադարձել «Տոտտենհեմ» և կարող է բաց թողնեն Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:
Շադլին, ով խփած 4 գոլով համարվում է լոնդոնցիների լավագույն ռմբարկուն, չկարողացավ բելգիացիներին օգնել Բոսիա և Հերցեգովիանայի դեմ խաղում:
Բելգիայի ազգային հավաքականի բժշկական շտաբը վստահ է, որ Նասերի վնասվածքը լուրջ չէ: Սակայն «Տոտտենհեմի» բժիշկները «Էթիհադ» մեկնելուց առաջ պետք է ստուգեն Շադլիի առողջական վիճակը:
Ինչ վերաբերվում է Լյորիսին, ապա ֆրանսիացին ազդրի վնասվածքի պատճառով չմասնակցեց Երևանում Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին:
Բացի այդ, այսօր ինֆորմացիա հայտնվեց աջ պաշտպան Քայլ Ուոլկերի վերադարձի ժամկետի մասին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, անգլիացին պատրաստ կլինի «Չելսիի» դեմ լոնդոնյան դերբիին, որը կկայանա դեկտեմբերի 3-ին: