Նուրի Շահինը վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցել է թիմի մարզումներին:
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Ֆուլհեմի» հետ խաղին: Կիսապաշտպանը բաց է թողել «կարմիրների» վերջին երկու խաղը:
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի խմբային փուլում Շահինը կոտրել էր քիթը:
Վիրահատությունից երկու շաբաթ հետո նա կրկին դաշտ է դուրս եկել, սակայն պաշտպանիչ դիմակով: LiverpoolEcho