«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Շեյն Լոնգը կտրականապես մերժել է լուրերն այն մասին, թե ինքը տեղափոխվում է «Լիվերպուլ»:
Հատկապես վերջերս մամուլում շշուկներ էին պտտվում այն մասին, թե «մերսիսայդցիները» ցանկանում են ձեռք բերել «Վեստ Բրոմվիչի» լավագույն ռմբարկուին: Անձամբ Շեյնը չի պատրաստվում լքել այժմյան ակումբը:
-Ես միայն կենտրոնանում եմ իմ խաղի վրա: Հաճույք եմ ստանում իմ խաղից հարձակման գծում և սիրում եմ իմ աշխատանքը: Այս պահին ինձ ամեն ինչ դուր է գալիս, իսկ այդ շշուկներն ինձ չեն էլ անհանգստացնում:
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը դեռ այն ժամանակ էր հայտարարել, որ Լոնգը չի վաճառվում: