Երկու ամիս բացակայությունից հետո «Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շեսնին վերջապես դաշտ դուրս կգա: Վերադարձը կկայանա արդեն այս շաբաթ հյուսիսլոնդոնյան դերբիին: «Զինագործներ»-ը սեփական հարկի տակ կընդունեն սկզբունքային մրցակից «Տոտենհեմ»-ին:
Անցած շաբաթ Շեսնին փաստացի շարք վերադարձավ՝ խաղալով «Արսենալ»-ի երկրորդ թիմում: Այժմ Արսեն Վենգերը որոշել է, որ Շեսնին կարող է խաղալ նաև առաջին թիմում:
Կկարողանան խաղալ նաև Թեո Ուոլկոտը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, ովքեր վնասվածքի պատճառով բաց թողեցին Անգլիայի ընկերական խաղը Շվեդիայի հետ:
Նաև չի բացառվում, որ կկարողանան մասնակցել ձախ պաշտպան Կիերան Գիբսը և կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին: Երկու ֆուտբոլիստներն էլ սկսել են մարզումները և հիմա միայն խաղային պրակտիկայի պակաս կա: