«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդը քննադատել է Յան Վերտոնգենին և հայտնել է, որ վերջինս չի կարողանում պաշտպանվել։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի պաշտպանն անկայուն խաղ է ցուցադրում, ինչի պատճառով հաճախ է քննադատվում։ «Չելսիի» դեմ չորեքշաբթի օրվա խաղում Լոիկ Ռեմին իր թիմի երրորդ գնդակը խփելու ժամանակ պարզապես ծաղրեց Յանին։
Շերվուդը, ով «Տոտտենհեմը» գլխավորել է մի քանի ամիս, Վերտոնգենին համարում է անպետք պաշտպան։
-Վերտոնգենը շատ վատ պաշտպան է։ Նա չի կարողանում կանգնել ոտքերի վրա։ Նա հեռու է պաշտպանությունից,- ասել է Շերվուդը։ Daily Mirror
Նշենք, որ այս մրցաշրջանի մեկնարկին հայտնի դարձավ, որ Յանը չի երկարաձգի պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ։ Խոսվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։