«Մանչեսթեր Սիթին» 15 միլիոն ֆունտ է վաստակել երիտասարդ կիսապաշտպան Շի Չարլզին «Սաութհեմպտոնին» վաճառելուց:
Չարլզը «Սիթիի» ակադեմիայի շրջանավարտ է, որտեղ նա ընդունվել է յոթ տարեկանում։ Այնուամենայնիվ, Շին ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «քաղաքայինների» առաջին թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Բրենտֆորդի» դեմ խաղում։
19 ամյա Չարլզը ութ հանդիպում է անցկացրել Հյուսիսային Իռլանդիայի մեծահասակների հավաքականի կազմում:
«Սաութհեմպտոնի» հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, որով Չարլզը դարձավ «Սրբերի» երկրորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանում։