«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը նախընտրում է կարիերան շարունակել «Տոտտենհեմում», այլ ոչ թե «Արսենալում»:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար «Արսենալը» կապնվել է «Սաութհեմպտոնի» հետ:
Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անձամբ Մորգանը ցանկանում է աշխատել իր նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ով այժմ գլխավորում է «Տոտտենհեմը»:
Շնայդերլինը բարձր է գնահատում Պոչետինոյի տաղանդը, ում շնորհիվ նա մեծ առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:
Ավելացնենք, որ Մորգանը «Սաութեհմպտոնում» է 2008թ-ից, երբ «Ստրասբուրգից» 1.2 մլն ֆունտով տեղափոխվեց Անգլիա: