«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն արձագանքել է «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուի հայտարարությանը՝ հայտնելով, որ երջանիկ է իր ներակայիս ակումբում:
Մի քանի օր առաջ Ժիրուն հայտնեց, որ ուրախ կլինի, եթե Լյորիս տեղափոխվի «Էմիրեյթս»: Ժիրուի խոսքերով, Լյորիսին դուր կգա «Արսենալում» հանդես գալը: Սակայն Ֆրանսիայի հավաքականի դարպասապահին չի հետաքրքրում իր հայրենակցի առաջարկը:
-Ես լսել եմ այդ մասին: Կարծում եմ՝ նրա խոսքերի որոշ մասը խեղաթյուրված է, սակայն կարող եմ ասել, որ ես շատ ուրախ և հպարտ եմ ներկայացնել «Տոտտենհեմը»:
Ես մեծ հարգանքով եմ մոտենում ակումբին և երկրպագուներին, ուստի չեմ կարող մտածել այդ մասին: Իհարկե, ես լավ ճանաչում եմ Ժիրուին, սակայն ես «Տոտտենհեմի» ֆուտբոլիստ եմ և հպարտ եմ դրանով,- Լյորիսի խոսքերն է մեջբերում «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը: