Վերսկսվում են Չեմպիոնների և Եվրոպայի Լիգաների հանդիպումերը։
Այս ամենին զուգահեռ ՈւԵՖԱ-յում նստած մարդիկ լրիվ այլ աշխարհից կարծես լինեն․ դատեք ինքներդ․ հանդիպումների մեծ մասի վայրը փոփոխված է համաճարակի հետևանքով պայմանավորված սահմանափակումներով, ինչը հասկանալի է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է գործում «արտագնա գոլի» կանոնը։
Օրինակ «Արսենալը» Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում առաջին հանդիպումը «Բեմֆիկայի» դեմ անցկացնելու է Աթենքում, ոչ թե Լոնդոնում, իսկ պատասխան հանդիպումը պետք է կայանա Հռոմում, ոչ թե Լիսաբոնում, և այս պարագայում ՈւԵՖԱ-յում որոշում կայացնողները համարում են, որ պետք է գործի «արտագնա գոլի» կանոնը, այ քեզ անհեթեթություն։
«Արսենալ» – «Բենֆիկա» հանդիպումը դեռ ընդամենը նմուշ էր․ Մյունխենգլադբախի «Բորուսիան» պետք է մեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որպեսզի այնտեղ հանդիպում անցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Ատլետիկոն» – «Չելսի» հանդիպումը Մադրիդի փոխարեն կայանալու է Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում, «Ռեալ Սոսյեդադ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա Թուրինի «Ալիանզ Ստեդիումում», որտեղ իր հանդիպուներն է անցկացնում «Յուվենտուսը»։
Այս հանդիպումներում ինչպե՞ս կարող է գործել «արտագնա գոլի» կանոնը, եթե երկու թիմերն էլ հյուրեր են։ Մաքուր անհեթեթություն։
Կարեն Պողոսյան