Համաձայն Daily Mail-ի, «Ուիգանը» հետաքրքրվում է «Լիվերպուլի» երիտասարդ կիսապաշտպան Ջեյ Սպիրինգով և շուտով պայմանագիր կկնքի «Բուրսասպորի» դարպասապահ Սքոթ Կարսոնի հետ:
Անցած մրցաշրջանում 24-ամյա Սպիրինգը վարձավճարով հանդես է եկել«Բոլթոնում» և արժանացել է ակումբի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ակնհայտ է, որ Ջեյն այնքան էլ մեծ շանսեր չունի իրեն «Էնֆիլդում» դրսևորելու, և «Ուիգանը», որը հանդես է գալու Չեմպինշիփում, պատրաստ է դրանից օգտվել:
Բացի այդ, մոտ օրերս «Դի Դաբլ Յու» պետք է տեղափխվի 27-ամյա Կարսոնը` Անգլիայի նախկին դարպասապահը: Սքոթն արդեն բանակցել է «Ուիգանի» հետ և, ամենայն հավանականությամբ, նա կլքի Թուրքիան:
Հավելենք, որ փորձառու դարպասապահի տրանսֆերային արժեքը պետք է կազմի 750 հազար ֆունտ: Կարսոնի օգնությամբ «Ուիգանի» գլխավոր մարզիչ Օուեն Քոյլը ցանկանում է փոխարինել Ալի Ալ-Հաբսիին, ով շարքից դուրս է եկել 6 շաբաթով: