Պրահայի «Սինոտ-Տիպ» մարզադաշտում կայացավ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունը, ուր միմյանց հետ մրցեցին Չեմպիոնների Լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» և Եվրոպա Լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին»:
«Ազնվականներն» ակտիվ սկսեցին խաղը և արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Ֆերնանդո Տորրեսը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ֆրենկ Ռիբերին, ով երեկ ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, հավասարեցրեց հաշիվը: Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին և գործը հասավ հետխաղյա 11-մետրանոցներին, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին մյունխենցիները:
Գոլեր․ Տորրես՝ 8ր, Ռիբերի՝ 47ր, Ազար՝ 93, Մարտինես՝ 120ր
Հեռացում․ Ռամիրես՝ 85ր