Անգլիական Լիգայի գավաթի եզրափակչում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Չելսին» և «Տոտտենհեմը»:
Ժոզե Մոուրինյոյի սաներն ավելի գրագետ խաղ ցուցադրեցին և կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել «Տոտտենհեմի» դարպասը: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջին րոպեին բացեց Ջոն Թերրին, իսկ երկրորդ գնդակը Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասում հայտնվեց Դիեգո Կոստայի հարավածից հետո, որի ուղղությունը շեղեց Քայլ Ուոլկերը:
Գոլեր. Թերրի՝ 45ր, Ուոլկեր՝ 56ր (ինքն.):