Ժոզե Մոուրինյոյի «Չելսի» հնարավոր վերադարձի դեպքում «կապույտների» գլխավոր տրանսֆերային նպատակը կարող է դառնալ «Մադրիդի Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Հենց Մոուրինյոն ամռանը Մոդրիչին ձեռք բերեց «Ռեալի» համար: Խորվաթ փլեյմեյքերը այն եզակի ֆուտբոլիստներից էր, ով մինչև վերջ պահեց վստահությունը պորտուգալացի մարզչի մոտ:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, 27-ամյա Մոդրիչը կարող է «Չելսի» տեղափոխվել 30 մլն ֆունտով:
Հիշեցնեն, որ հնարավոր տեղափոխության դեպքում Մոդրիչը Պրեմիեր Լիգայում նորեկ չի լինի: Նա երկար տարիներ եղել է «Տոտտենհեմի» առաջատարը: Մինչ «Ռեալ» տեղափոխվելը «Չելսին» երկու անգամ փորձել է ձեռք բերել Լուկային, սակայն «Տոտտենհեմի» նախագահը չցանկացավ ուժեղացնել իր հակառակորդի կազմը և Մոդրիչին ուղարկեց Լա Լիգա: