«Չելսին» և «Բավարիան» դեռևս չեն պայմանավորվել մարզչի օգնական Էնթոնի Բարրիի փոխհատուցման շուրջ։
«Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսում Թոմաս Տուխելը հաստատել է, որ ցանկանում է իր շտաբում տեսնել «Չելսիից» 36 ամյա Բարրիին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Չելսին» վրդովվել է իր նախկին մարզչի այս հրապարակային հայտարարությունից։ Այնուամենայնիվ, երկու ակումբները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։
Առայժմ «Չելսին» և «Բավարիան» ոչ մի բանի շուրջ համաձայնության չեն եկել, հայտնում է Sky Sports-ը: Կողմերը զգալի տարաձայնություններ ունեն Բարրիի փոխհատուցման հարցում, որին մեծ ապագա է կանխատեսվում մարզչական ոլորտում։
Այնուամենայնիվ, Բարրին և «Չելսին» պայմանավորվել են, որ Էնթոնին ներկա չի լինի «կապույտների» մարզաբազայում Քոբհեմում, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել: Բացի այդ, լոնդոնյան ակումբն արդեն փոխարինող է փնտրում Գրեհեմ Փոթերի շտաբի համար։