Այսօր Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում տեղի ունեցավ 33-րդ տուրից հետաձգված վերջին հանդիպումը: Լոնդոնյան դերբիում միմյանց հանդիպեցին «Չելսին» և «Տոտտենհեմը»:
Խաղի հաշիը 11-րդ րոպեին բացեց Օսկարը՝ առաջ մղելով «ազնվականներին»: 26-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Էմանուել Ադեբայորը: Առաջին խաղակեսի վերջնամասում «կապույտները» կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Ռամիրեսը:
Երկրորդ խաղակեսում Վիլաշ-Բոաշի սաները սկսեցին ավելի վստահ գործել ինչն էլ տվեց իր արդյունքը: 80-րդ րոպեին Գիլֆի Սիգուրդսոնը կրկին հավասարեցրեց հաշիվը:
Խաղն ավարտվեց 2:2 հաշվով և թիմերը շարունակում են պայքարել լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:
Գոլեր. Օսկար՝ 11ր, Ադեբայոր՝ 26ր, Ռամիրես՝ 39ր, Սիգուրդսոն՝ 80ր